Իսրայելական բանակը հայտնել է Խան Յունիսում իս...

Իսրայելի Պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտնել է, որ Գազայի հատվածի հարավում՝ Խան Յունիսում գիշերային գործողության ժամանակ հայտնաբերվել են իսրայելցի վեց պատանդների մարմինները, տեղեկացրել է Times of Israel-ը։

Նշվել է, որ հայտնաբերվել են 75-ամյա Ալեքս Դանցիգի, 35-ամյա Յագեւ Բուհշթավի, 79-ամյա Հայիմ Փերիի, 80-ամյա Յորամ Մեցգերի, 51-ամյա Նադավ Փոպլվելի եւ 78-ամյա Աբրահամ Մանդերի մարմինները։

Հուլիսի վերջին Իսրայելի Պաշտպանության բանակը հաստատել էր Դանցիգի եւ Բուհշթավի մահը, մինչդեռ Փերին, Մեցգերը եւ Փոպլվելը մահացած էին հայտարարվել հունիսի սկզբին։ Ենթադրվում է, որ բոլոր հինգն էլ մահացել են Խան Յունիսում 2024թ. սկզբին, թեեւ մահվան պատճառներն անհայտ են։

Ներկայում կարծում են, որ 251 պատանդներից 105-ը, որոնց առեւանգել է ՀԱՄԱՍ-ը հոկտեմբերի 7-ին, մնում են Գազայում, ներառյալ 34 մահացածների մարմինները։

ՀԱՄԱՍ-ն ազատ է արձակել 105 խաղաղ բնակչի մեկշաբաթյա հրադադարի ժամանակ նոյեմբերի վերջին, իսկ չորս պատանդ ազատ էր արձակվել մինչ այդ։

Զինծառայողները փրկել են յոթ պատանդների կյանքը, հայտնաբերվել են 30 պատանդների, այդ թվում իսրայելցի զինվորականների կողմից սպանված երեքի մարմինները։