Իշխանական ֆեյքերի քարոզչամեքենան հերթական անգամ բռնվել է կեղծիքի մեջ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեր ձևով» շարժման անդամ Շիրազ Մանուկյանը:
««Medianews կայքը տարածում է ԿԵՂԾ տեղեկություն՝ իբր Սարգիս Կարապետյանի հարսանյաց հանդեսը տեղի է ունեցել Մոսկվայի «Սաֆիսա» հանդիսությունների սրահում, որը «պատկանում է» Թելման Իսմայիլովին։
Ճշմատությունը՝
Մոսկվայի «Սաֆիսա» հանդիսությունների սրահի սեփականատերը «ՊՎՍ և ԻԱՄ» ընկերությունն է, որը պատկանում է՝
- Վաչագան Պետրոսովին — 70%
- Ազիկ Իլիշաևին — 30%
2015-ին «Սաֆիսա»-ն վաճառվել է «Մետրոպոլիա» ներդրումային հիմնադրամին, իսկ հարսանյաց հանդեսը տեղի է ունեցել 2016-ին։
Այսինքն՝ հերթական մանիպուլյացիան, հերթական «սենսացիան»՝ զրո փաստերով։
Հ.Գ. Իշխանության անճարությունն ինչ աստիճանի է հասել, որ «հայրենասիրություն» են փնտրում հարսանյաց սրահներում»,-գրել է նա:



