Այսօր՝ հուլիսի 27-ին, «Վեոլիա Ջուր» ընկերություն ահազանգ է ստացվել քաղաքացիների կողմից, որ Իսակովի պողոտայից դեպի Սեբաստիայի փողոց տանող ճանապարհահատվածում վաղ առավոտից կոյուղատարի վնասման պատճառով կեղտաջրերը դուրս են գալիս և հոսում փողոցով մեկ։ Shamshyan.com-ի տեղեկություններով, ժամանել են «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակիցները, ու երբ փորձել են վթարը վերացնել, ողբերգական դեպք է տեղի ունեցել։
«Lexus» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակցին։Օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է աշխատակցի մահը։
Այս պահին «Վեոլիա Ջուր»-ը սպասում է, որպեսզի քննչական գործողություններն ավարտվեն, որից հետո կսկսի խցանված կոյուղատարի մաքրման աշխատանքները։
Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:40-ի սահմաններում Երևանի բնակիչ, 21-ամյա Արսեն Խ.-ն, իր վարած «Lexus» մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում՝ «Երեքնուկ» կամրջի վրա, վրաերթի էր ենթարկել հետիոտն, Կոտայքի մարզի բնակիչ, 62-ամյա Սեդրակ Ի.-ին։ Վարորդը փախուստի չէր դիմել, ահազանգել էր շտապօգնություն։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ։



