
«Իրավունք» թերթը գրում է. «Դեկտեմբերի առաջին տասնօրյակում Ստեփանակերտի օդանավակայանը կվերսկսի աշխատանքը: Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) ռազմական տրանսպորտային ավիացիայի ինքնաթիռները կկարողանան օգտագործել Ստեփանակերտի օդանավակայանը Լեռնային Ղարաբաղում հումանիտար կենտրոնների սպասարկման համար»: Նման հրապարակմամբ դեռևս անցած նոյեմբերին հանգես եկավ «Ռիա նովոստին»՝ հղում անելով տեղական վարչակազմի աղբյուրին:
Այն, որ Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկումը մտնում է ՌԴ-ի առաջնային ծրագրերի մեջ, մենք ևս առիթ ունեցել ենք ներկայացնել զինադադարի համաձայնագրի ստորագրումից արդեն օրեր անց: Նաև, որ ծրագրերի մեջ է օդանավակայանի արդիականացումը և առաջին հերթին թռիչքուղու երկարացումը, որ հնարավոր լինի ընդունել անգամ ամենածանր ռազմական և քաղաքացիական ինքնաթիռները: Ընդ որում, այդ գործընթացը մեկնաբանվում է նոյեմբերի 9-ի համաձայնագրի այն դրույթով, որը սահմանում է՝ «Տարածաշրջանում բացվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը...»:
«Դեռ որոշակիություն չկա ժամկետների մասով»:
Բայց Ձեր գործընկերը պաշտոնապես ասել էր, որ ամենայն հավանականությամբ այն կգործարկվի տարեսկզբին: Հիմա ո՞րն է խնդիրը, կասե՞ք:
Անորոշ են ժամկետները, այսքանը այդ հարցով կարող եմ ասել, ոչինչ ավելին:
Իսկ ահա մեր այլ աղբյուրներ տեղեկացնում են, որ ռուսական կողմը դեռ սպասում է, որ վերջնական տեսքի կբերվի կոմունիկացիաների վերագործարկմանը վերաբերող եռակողմ համաձայնագիրը: Դրա շրջանակում ռուսական կողմը ներկայացրել է նաև օդանավակայանի հարցը: Ադրբեջանը թեև փորձել է «մի փոքր» դեմ գնալ, սակայն հասկանալով, որ ռուսներն օդանավակայանի հարցն ամեն դեպքում լուծելու են, գերադասել են այն դիրքը բռնել, թե՝ ի՞նչ կա որ, համաձայն են: Աղբյուրը նաև տեղեկացնում է, որ տեխնիկական աշխատանքներն օդանավակայանում գրեթե ավարտված են, դեռ կա մի փոքր խնդիր՝ թռիչքուղու հետ կապված, որը ևս լուծման փուլում է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում