Իրաքյան շիա խմբավորումները հարձակվել են Իսրայ...

Իրաքի շիա աշխարհազորայինները հայտարարել են Իսրայելի հարավում տեղակայված Յոհանտեն ռազմաբազայի վրա հարձակման մասին։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով շիա խմբավորումների Telegram ալիքին։

Հարձակումը, ըստ շիաների, իրականացվել է ի պատասխան Իսրայելի կողմից պաղեստինցի խաղաղ բնակիչների սպանությանը: Հարձակումն իրականացվել է ապրիլի 7-ին Իրաքի իսլամական դիմադրության մարտիկների կողմից իսրայելական Յոհանտեն ռազմաբազայի վրա։

Մինչ այս Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին ասել էր, որ ԱՄՆ-ն ապացույցներ չի տեսնում, որ Իսրայելը Գազայի հատվածում իր գործողություններով խախտում է մարդասիրական իրավունքը։

Ապրիլի 7-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարեց, որ Իսրայելը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ի ղեկավարած գումարտակների 80%-ը։ Նեթանյահուի խոսքով՝ ՀԱՄԱՍ-ի 24 գումարտակներից 19-ը ոչնչացվել են։

Նեթանյահուն ավելի վաղ հայտարարել էր, որ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմը կտևի մինչև 2025 թվականը։