Իրանը կարող է պատասխանել Իսրայելին 24-48 ժամվ...

Իրանը Դամասկոսում իր դեսպանատան հյուպատոսական բաժնին իսրայելական ռազմական հարվածի կապակցությամբ կարող է Իսրայելին պատասխանել 24-48 ժամվա ընթացքում։ Այսպիսի պնդում է արել հինգշաբթի օրը The Wall Street Journal-ը՝ (WSJ) հղում անելով իր աղբյուրին։

Դրա տեղեկություններով՝ Իսրայելն Իրանից հյուսիսից կամ հարավից ուղղակի հարձակման է պատրաստվում։ Միաժամանակ, նշում է հրատարակությունը, Թեհրանը դեռ վերջնական որոշում չի կայացրել։

Ավելի վաղ Axios պորտալը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը գերմանացի գործընկեր Անալենա Բերբոքին ասել է, որ Թեհրանը կպատասխանի հրետակոծությանը, սակայն պատասխան միջոցները կսահմանափակվեն՝ իրավիճակի սրում չհրահրելու համար։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը, իր հերթին, հերթական ճեպազրույցում ասել է, որ ԱՄՆ-ն զգուշացրել է Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի հետագա սրման դեմ։