«Շատ քաղաքական ուժեր արձագանքել են մեր համախմբման կոչին, նույնիսկ Փաշինյանն է արձագանքել, որ միանում է։ Շատ ուժեր են, դուք դա կտեսնեք, երբ առաջին հավաքը կլինի։ Իհարկե, մենք ենք կազմակերպելու, շատ ուժեր հրավերքի են սպասում։ Շատ ուժեր են կապի դուրս եկել, շատ ուժեր հայտարարել են, դրա համար օրը կգա, դուք ամեն ինչ կտեսնեք։ Դա չի վերաբերում միայն կուսակցություններին, շատ ազդեցիկ անհատներ էլ են միանալու։ Հիմա սպասում ենք Սդ որոշմանը, որովհետեւ դրանից է կախված, թե ինչ հանդիպում ենք պլանավորում»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։



