Իրանում ամանորյա տոնակատարությունների ժամանակ...

Իրանում ամանորյա տռնակատարությունների ժամանակ զոհվածների թիվը հասել է 26-ի, վիրավորվել է 4360 մարդ: Այս մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը։

Վիրավորներից 463-ը շտապօգնության խմբերով տեղափոխվել են բուժհաստատություններ, 189-ը կորցրել են վերջույթները, 1070-ը վիրավորվել են աչքերից, 981-ը ստացել են այրվածքներ։

Իրանի արտակարգ իրավիճակների ծառայության ղեկավարի խոսքով՝ տոնական օրերին մոտ 1,4 հազար շտապօգնության կայան է բերվել բարձր պատրաստականության։ Միայն Թեհրանում օրական 1,8 հազար ահազանգ է ստացվել հրդեհի վտանգի մասին, մահացել է մայրաքաղաքի 2 բնակիչ։ Հիմնականում քաղաքացիները այրվածքներ են ստանում կրակի վրայով ցատկելու և պիրոտեխնիկայի ոչ պատշաճ օգտագործման պատճառով։

Չահարշանբե-Սուրին Իրանում Ամանորի գիշերը հնագույն կրակի տոն է՝ Նովրուզը (կայանում է մարտի 21-ին), որի ժամանակ անցկացվում է նաև հրդեհների փառատոն: Տոնը նշանավորում է գարնան գալուստը և բնության վերածնունդը։ Չահարշանբե-Սուրին նշվում է օրացուցային տարվա վերջին չորեքշաբթի գիշերը (Իրանում չորեքշաբթին արտասանվում է «չահարշանբե»), սակայն տոնակատարությունները ինքնին սկսվում են երկու-երեք շաբաթ առաջ։ Ավանդաբար երեկոյան իրանցիները խարույկներ են վառում փողոցներում և ցատկում դրանց վրայով։
Տոնակատարության ժամանակակից սովորույթները ներառում են կենցաղային պիրոտեխնիկայի օգտագործումը՝ հրավառություն, ճայթրուկներ: Հաճախ այս տեսակի նյութերի արտադրության և օգտագործման ժամանակ չեն պահպանվում անվտանգության նախազգուշական միջոցները, ինչը հանգեցնում է պայթյունների բնակելի շենքերում և փողոցներում, և անցորդները, երեխաներն ու մեծահասակները, ներառյալ վատառողջ մարդիկ, կարող են տուժել ճայթրուկների անզգույշ նետումից: