Իսրայելը պատրաստվում է էսկալացիայի հաջորդ փուլին: Ըստ «Այսօր Իսրայելում» պորտալի՝ դրա մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը:
«Իրանի և «Հըզբոլլահ»-ի մեր թշնամիները սպառնում են մեզ վնասել այնպես, ինչպես նախկինում չեն փորձել: Սակայն նրանք, ովքեր կփորձեն, մեր կողմից կբախվեն պատասխան հարվածի, որը նախկինում չեն տեսել: Մենք զգալի հնարավորություններ ունենք, և հուսով եմ՝ նրանք կվերանայեն իրենց որոշումը և լրացուցիչ ճակատներով պատերազմ չեն հրահրի։
Հուսով եմ՝ նրանք լավ ծանրութեթև կանեն իրենց գործողություններն և չեն ստիպի մեզ անել մի բան, որը լրջորեն կվնասի իրենց և կհանգեցնի լրացուցիչ ճակատներում պատերազմի հնարավորության»,- ասել է Գալանտը և հավելել, որ իրենք դա չեն ուզում, բայց պետք է պատրաստ լինեն, քանի որ դա կարող է տեղի ունենալ: