Իրանն Ադրբեջանի «AzTV» պետական հեռուստաալիքն ընդգրկել է «թշնամական ԶԼՄ-ների» ցանկում։ Այս մասին հայտնում են իրանական ԶԼՄ-ները։
Նշվում է, որ նման որոշման պատճառ կարող էին դառնալ, ինչպես ազգային անվտանգությանը հակասող կեղծ լուրերի հրապարակումը, այնպես էլ Իսրայելի հետ հարաբերություննրերը։
Ի պատասխան՝ Ադրբեջանի իշխանությունները երկրի տարածքում անօրինական են հայտարարել իրանական «Səhər» հեռուստաալիքի և «Mehr» լրատվական գործակալության, ինչպես նաև դրանց ներկայացուցիչների գործունեությունը։



