
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ հրապարակում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթոր Վանեցյանի դեմ Դանիել Իոաննիսյանը բողոքի գործով որոշումը:
Հիշեցնենք, որ Արթուր Սաքունցն ու Դանիել Իոաննիսյանն ԱԱԾ-ի դեմ հաղորդում էին ներկայացրել, քանի որ ՀՔԾ-ն մերժել էր ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ քրգործ հարուցել: Բողոքի հիմքում Գարեգին Միսկարյանի այն գրառումն էր, որտեղ նշվել էր, որ Արթուր Վանեցյանի ընտանիքը ծաղկի բիզնես ունի: Այս գրառումից հետո քաղաքացին ԱԱԾ-ից հենց ԱԱԾ բլանկով ծանուցում էր ստացել, որով պահանջում էին, որ նա հերքի իր գրառման մեջ տեղ գտած տեղեկությունը:
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ Դանիել Իոաննիսյանը բողոքի գործով որոշումը՝ բողոքի անհիմն լինելու պատճառաբանությամբ:
Դատարանի որոշման մասով Politik.am-ը զրուցեց Դանիել Իոաննիսյանի հետ․«Երևանի ընդհանուր իրավասության դատարանի մոտեցումը քրեական գործ հարուցելու մասով չենք կիսում։ Ավելին մեզ համար մտահոգիչ էր դատարանի նկատմամբ դատախազի, քննիչի և Վահե Ենգիբարյանի(Արթուր Վանեցյանի նախկին խորհրդականը) մոտեցումը։ Վահե ԵՆգիբարյանի պահվածքն անհասկանալի էր, քանի որ նրան կանչել էին ցուցմունք տալու, բայց ինքը չեկավ։ Ըստ էության դատարանր որոշման պատճառաբանական մասին ծանոթանալուց հետո որոշում կկայացնենք, այդ որոշումը բողոքարկու՞մ ենք Վերաքննիչ դատարանում, թե՞ չենք բողոքարկում։ Ամեն դեպքում պատճառաբանական մասին ծանոթ չենք, այս պահին»,-ասաց Դանիել Իոաննիսյանը մեզ հետ զիրույցում։