Ինդոնեզիայի նախագահը պաշտոնաթողությունից մի ք...

Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն երկուշաբթի վերադասավորումներ է կատարել կառավարությունում պաշտոնաթողությունից մի քանի շաբաթ առաջ, որպեսզի հեշտացնի անցումն իր հաջորդին՝ պաշտպանության նախարար Պրաբովո Սուբիանտոյին, տեղեկացրել է AFP-ը՝ հղում կատարելով Վիդոդոյի գրասենյակին։

Վիդոդոն կառավարման սանձերը կհանձնի հոկտեմբերին՝ աջակցության բարձր ռեյթինգ պահպանելով տնտեսական  լավ ցուցանիշների շնորհիվ, որը կայուն աճ է ապահովել COVID-19 համավարակից հետո։

Երկուշաբթի առավոտյան երդում են տվել արդարադատության եւ մարդու իրավունքների, էներգետիկայի եւ հանքային պաշարների, ներդրումների նախարարները, ինչպես նաեւ պարենի եւ դեղամիջոցների գործակալության նոր ու վերջերս ստեղծված սննդի ազգային գործակալության ղեկավարները։

«Այս նախարարների... եւ գործակալությունների ղեկավարների նշանակումներն անհրաժեշտ են կառավարության սահուն եւ արդյունավետ անցման համար»,- նշվել է նախագահի հատուկ շտաբի համակարգող Արի