Ինդոնեզիան եւ Ավստրալիան պաշտպանական պայմանագ...

Ինդոենզիան եւ Ավստրալիան երեքշաբթի պաշտպանական պայմանագիր կստորագրեն միմյանց տարածքներում ԶՈւ-ի տեղակայման մասին, տեղեկացրել է АР-ը։

Ինդոնեզիայի նորընտիր նախագահ Պրաբովո Սուբիանտոն, որը նաեւ պաշտպանության նախարարն է, հանդիպել է Ավստրալիայի պաշտոնատար անձանց հետ երեքշաբթի երկրի խորհրդարանում։

Համաձայնագիրը կստորագրվի մի քանի օրվա ընթացքում, երբ Ավստրալիայի պաշտպանության նախարար Ռիչարդ Մարլեսը այցելի Ջակարտա։

Մարլեսը հայտնել է, որ բանակցությունների հաջող ավարտը երկու տարի անց մեծ նշանակություն ունի երկու երկրների ազգային անվտանգության համար։

«Այս համաձայնագիրը կապահովի «ավելի մեծ օպերատիվային համատեղելիություն մեր պաշտպանության ուժերի միջեւ, այն թույլ կտա մեզ համատեղ օգտագործել կարգի գլոբալ պահպանումը՝ հիմնված կանոնների վրա, եւ որ կարեւոր է, դա թույլ կտա մեզ գործել մեկս մյուսի երկրից»,- ասել է նա լրագրողներին։