Սուրբծննդյան պատարագին Նիկոլ Փաշինյանի հետ եկեղեցի էր եկել նաև նրա կինը՝ Աննա Հակոբյանը, որը բավականին հետաքրքիր հանդերձանքով էր ու առանձնահատուկ զարդերով։ NEWS.am–ը փորձեց պարզել, թե ինչ արժեն Աննա Հակոբյանի կրած զարդերը։ Հակոբյանը իտալական «Casato» բրենդի «Aphrodite» հավաքածուի զարդերն է կրում։ Ուսումնասիրելով համացանցում եղած տվյալները, պարզեցինք, որ ականջօղերի արժեքը շուրջ 2,5 մլն դրամ է, վզնոցինը՝ 3,5 մլն դրամ, մատանու արժեքը՝ շուրջ 2 մլն դրամ։ Այսինքն, Աննա Հակոբյանի Սուրբծննդյան հանդերձանքի միայն զարդերի ընդհանուր արժեքը 8 մլն դրամ է։






