Եվրամիությունը ցանկանում է, որ Վրաստանը լինի կայուն և հզոր երկիր, իսկ իմփիչմենթի գործնթացը չի նպաստում այդ նպատակին, այս մասին լրագրողներին ասել է Վրաստանում Եմ դեսպան Պավել Հերչինկսին, հայտնում է «Ալիք Մեդիան»:
«Որպես օտարերկրյա դիվանագետ՝ ես շատ զգույշ պիտի լինեմ նախագահի իմփիչմենթի հարցում, որպեսզի չմիջամտեմ Վրաստանի ներքին գործերին։ Սակայն, մենք ցանկանում ենք Վրաստանը տեսնել հզոր և կայուն երկիր՝ հզոր ինստիտուտներով, իսկ իմփիչմենթի ընթացակարգը չի օգնում այս գործընթացին», — նշել է դեսպանը։
Հարցին, թե Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ հանդիպմանը արդյոք քննարկվել է իմփիչմենթի թեման, դեսպանը պատասխանել է․ «Մեր հանդիպման հիմնական թեման Վրաստանի եվրաինտեգրումն է եղել»։



