Նիկոլ Փաշինյանն իր վերջին ասուլիսում և ԱԺ-ի իր երեկվա ելույթում պարզ տեքստով հայտարարեց, որ իր համար Արցախը ադրբեջանական է։ Իր խոսքն հիմնավորելու համար այնքան փաստեր հորինեց, որ Ալիևը երանի կտար, եթե իր խորհրդականներից մեկի մտքով նման բան անցներ։
Եվ սա այն դեպքում, երբ պատերազմից օրեր առաջ Փաշինյանի թիմակիցները հայտարարում էին, որ Աղդամն իրենց հայրենիքն է, իսկ Նիկոլ Փաշինյանը 2020 թվականին պնդում էր, որ Արցախն իր ինքնությունն է։ Եթե միքսենք Փաշինյանի այն ժամանակվա և այսօրվա հայտարարությունները, ապա կստացվի, որ նա պնդում էր, որ իր «ինքնությունը ադրբեջանական» է։




