Հյուսիսային Կորեայի առաջնորդի քույրը միջուկազ...

Կորեայի Աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի բաժնի ղեկավարի տեղակալ եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդի քույր Կիմ Յո Չժոնը միջուկային զենքից հրաժարվելու կոչերն անվանել է «ոտնձգություն երկրի ինքնիշխանության» եւ սահմանադրական կարգի դեմ։ Նրա խոսքերը մեջբերել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը:

Մեկնաբանության պատճառ է դարձել Կորեայի ՀանրապետությանԱՄՆ եւ Ճապոնիայի արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարների հայտարարությունը ՆԱՏՕ նիստում։ Կիմ Յո Չժոնը միջուկազերծումն անվանել է «անիրատեսական երազանք», ինչը խոսում է այդ պետությունների իշխանությունների «անհանգստության» եւ նրանց քաղաքական դատողությունների անաքրոնիզմի մասին։ Նա հիշեցրել էոր Հյուսիսային Կորեայի սահմանադրությամբ ամրագրված միջուկային կարգավիճակը «անխուսափելի ընտրության արդյունք էրորն արտացոլում է արտաքին ուժերի թշնամական սպառնալիքը եւ ժամանակակից միջազգային անվտանգության ճարտարապետության փոփոխությունը»:

«Մեզ չի հուզում որեւէ մեկի մերժումը կամ ընդունումըմենք չենք փոխի մեր միտքըՍա մեր ընտրությունն էորը հնարավոր չէ փոխել ուժով կամ խորամանկ խաբեությամբ»,- շարունակել է Կիմ Յո Չժոնը: «Օգտվելով առիթից՝ եւս մեկ անգամ պարզաբանում ենքբաց խոսակցությունները մեր երեսին միջուկային զենքից հրաժարվելու մասին եւ ամենատարբեր պատրվակներով «միջուկազերծման» արդեն մեռած հայեցակարգը վերակենդանացնելու փորձերը Հյուսիսային Կորեայի ինքնիշխանության ամենաթշնամական ժխտում են նշանակում եւ փորձում են նրան ստիպել հրաժարվել իր սահմանադրությունից եւ հանրային համակարգից»,- ընդգծել է նա։

Կիմ Յո Չժոնի խոսքով՝ Հյուսիսային Կորեայի միջուկային ուժերը «ոչ միայն զսպում են արտաքին ագրեսիան, այլեւ նպաստում են տարածաշրջանային եւ գլոբալ անվտանգության ապահովմանը»: «Անվտանգության մտահոգություններից ազատվելու ԱՄՆ, Ճապոնիայի եւ Կորեայի Հանրապետության միակ հնարավոր տարբերակը ստատուս-քվոն խախտելու եւ Հյուսիսային Կորեայի դիրքերը խարխլելու միակողմանի փորձերից լիովին հրաժարվելն է եւ [փոխարենը] ուղղակի հակամարտությունից խուսափելու ճանապարհ գտնելը»,- եզրափակել է նա։