Հունաստանն ու Կիպրոսը ԵՄ-ին տեղեկացրել են Սիր...

Հունաստանը և Կիպրոսը Եվրամիությանը տեղեկացրել են Սիրիայի հետ բացառիկ տնտեսական գոտի ստեղծելու` Թուրքիայի գաղափարների մասին՝ անտեսելով Կիպրոսի ինքնիշխան իրավունքները ծովի այս տարածքում։ Այս մասին Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովից հետո հույն լրագրողներին հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը։

Վարչապետին հարցրել են, թե արդյոք ԵՄ-ն տեղեկացված է Թուրքիայի և Սիրիայի միջև բացառիկ տնտեսական գոտու վերաբերյալ համաձայնագրի կնքման վտանգի մասին, որը փաստացիորեն կզրկի Կիպրոսին ինքնիշխան իրավունքներից ծովի այս տարածքում՝ հետևելով բացառիկ տնտեսական գոտու վերաբերյալ թուրք-լիբիական անօրինական հուշագրի օրինակով, ինչպես հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի անդամ, Թուրքիայի ազգային պաշտպանության նախկին նախարար Հուլուսի Աքարը։

«Նախ հիշեցնեմ, որ թուրք-լիբիական հուշագիրը ոչ միայն Հունաստանի, այլև Եվրամիության տեսանկյունից անօրինական է և անվավեր»,- պատասխանել է Միցոտակիսը։ «Ակնհայտ է, որ և՛ ես, և՛ [Կիպրոսի] նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսը մեր գործընկերներին տեղեկացրել ենք այժմ հայտնի քննարկումների մասին, որ Թուրքիայի և Սիրիայի միջև կարող է ստեղծվել ինչ-որ բացառիկ տնտեսական գոտի՝ անտեսելով Կիպրոսի անվիճելի ինքնիշխան իրավունքները։