
«ՌԴ Պետդումայի «Եդինայա Ռոսիա» խմբակցության անդամ, Դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինին հարց ուղղեցինք՝ ինչո՞ւ է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Հայաստանի ԶՈԻ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հայտարարությունը համարում ռազմական հեղաշրջման փորձ, դատապարտում այն և իր աջակցությունը հայտնում Նիկոլ Փաշինյանին, իսկ ՌԴ-ն հայտարարում է, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները Հայաստանի ներքին գործն են։
Կոնստանտին Զատուլինն այս կապակցությամբ ավելացրեց․ «Եվ այս պարագայում իմ և շատ-շատերի մոտ տպավորություն է, որ պարոն Փաշինյանը պարզապես «պերսոնա գրատա» է Թուրքիայում։ Մարդ, որին թուրքերը Հայաստանի իշխանությունում պահպանելու մեծագույն ցանկություն ունեն»։
Մասնավորապես, իր ու Պուտինի հեռախոսազրույցների մասին ՀՀ պաշտոնական ու Կրեմլի կայքերում տեղադրված հաղորդագրություններում էական տարբերություններ կային։
Լրագրողները, ինչպես ասում են, «գտան տասը տարբերություն»։ Հայաստանյան տարբերակում ասվում է․ «Երկու երկրների ղեկավարները քննարկել են Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը: Նախագահ Պուտինն իր աջակցությունն է հայտնել Հայաստանի օրինական իշխանություններին և հույս հայտնել իրավիճակի շուտափույթ կարգավորման կապակցությամբ»: Իսկ ռուսական տարբերակում գրված է․ «Քննարկվել է հանրապետությունում ստեղծած իրավիճակը։ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել Հայաստանում կարգուկանոնի ու հանդարտության, իրավիճակի՝ օրինականության շրջանակներում հանգուցալուծման օգտին։ ՌԴ ղեկավարը կողմերին զսպվածության կոչ է արել»։
Կոնստանտին Զատուլինը մեկնաբանեց այս «փոքրիկ բացթողումը»․ «Իրականում՝ նախագահ Պուտինը հույս է հայտնում, որ ամեն ինչ կհանգուցալուծվի օրինականության շրջանակներում, և Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից հազիվ թե այս պարագայում որևէ այլ բան ասվեր։ Հո ՌԴ նախագահը Հայաստանին ինչ-որ անօրինական բաների կոչեր չէ՞ր անելու։ Բայց պարոն Փաշինյանն աղավաղել է՝ «օրինականության շրջանակներում»-ի փոխարեն գրել է՝ «աջակցում են օրինական իշխանություններին», ինչն այս համատեքստում, հայաստանյան հասարակության բոլոր շերտերն ընդգրկած ընդվզումների ֆոնին, ներկայացվում է որպես գործող վարչապետին ուղիղ աջակցություն»»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: