«Հրապարակ». Ծեծուջարդ, կռիվ, կրակոցներ՝ վերջի...

«Հրապարակ» թերթը գրում է. «Ծեծուջարդ, կռիվ, կրակոցներ՝ վերջին շրջանում արյունալի դեպքերի, ծանր հանցագործությունների պակաս չկա մեզանում։ Իսկ իրավապահները, որքան էլ «բարեփոխվում» են, հանցագործությունների աճը կանխել ի վիճակի չեն, նրանք ավելի վարպետորեն ընդդիմության դեմ գործեր են կարում, ցույցեր ցրում։ Օրերս հերթական բախումն է գրանցվել։

Հունիսի 15-ին, ուշ երեկոյան Չարենցավանի «Այֆուդ» սննդի կետի հարեւանությամբ տասից ավելի տղամարդկանց միջեւ ծեծկռտուք է եղել։ Սկսվել է մի ապտակից, ավարտվել խմբակային ծեծկռտուքով։ Իսկ ինչի՞ համար են իրար ապտակել։ Մեր աղբյուրը հայտնում է, որ ապտակի պատճառը եղել է ավտոմեքենայի հետ կապված վեճը։ Կռվի մասնակիցների մի մասն ասում է, թե մեքենայի ազդանշանն է պատճառ դարձել, մյուսները՝ թե իրար ճամփա չզիջելը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում