«Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ տեղեկություններով՝ իշխանությունն իր համար սոցհարցումներ է իրականացրել եւ պարզել, որ ռեյտինգային ընտրակարգով լավագույն դեպքում 22-24 տոկոս ձայն է հավաքելու, քանի որ չունի հեղինակավոր թեկնածուներ, որոնք կկարողանան մարզերում չկողմնորոշված 42 տոկոս էլեկտորատին մոտիվացնել հօգուտ իշխանության։
Դրանից մեկը, արդեն գրել ենք, Արման Բաբաջանյան-Արամ Սարգսյան-Լեւոն Շիրինյան եւ այլ իշխանամետների դաշինքը կարող է լինել, թեեւ Արամ Սարգսյանը բոլորին ասում է, որ մենակ է գնալու։ Բայց հնարավոր են նաեւ այլ կոնֆիգուրացիաներ։ Օրինակ՝ փաստաբան Նորիկ Նորիկյանին, որպես անհայտ ուժի, անցկացնել։
Բանակցություններ են գնում նաեւ ՀԱԿ-ի հետ։ Սակայն, նախնական տեղեկություններով, ՀԱԿ-ը դեմ է իշխանամետ դաշտում դիրքավորվելուն, եթե մասնակցեն ընտրություններին, ապա կա՛մ միայնակ, կա՛մ Ստեփան Դեմիրճյանի ՀԺԿ-ի հետ։ Հիշեցնենք․ Դեմիրճյանը մերժել էր Փաշինյանի՝ իր հետ գնալու առաջարկը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



