«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական վերնախավը` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, առաջիկայում մարզային այցելություններով կփորձի պարզել իր իրական վարկանիշը։ Դրանք ոչ այնքան նախընտրական, որքան ստուգողական այցեր են, յուրօրինակ սոցհարցում` սեփական վարկանիշի մասին։ Որոշ տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը մտահոգություններ ունի, որ արտահերթ ընտրություններին անգամ վարչական ռեսուրսի կիրառմամբ չի կարողանա վերարտադրվել։ Այցերից ուզում է կողմնորոշվել՝ գնա՞ ընտրությունների, թե՞ ինչ-որ պատրվակով չեղյալ անի հունիսի 20-ի արտահերթը։ Չեղարկելուն կօգնի նաեւ «Իմ քայլի» որոշ պատգամավորների եւ սորոսական ՀԿ-ների պահանջը՝ Ընտրական նոր օրենսգրքի հարցում։
Որոշ տեղեկություններով, ո՛չ ԲՀԿ եւ ո՛չ էլ ԼՀԿ ղեկավարները կողմ չեն նոր ԸՕ-ին, կարծում են, որ այն «կարվել» է գործող իշխանության՝ Նիկոլ Փաշինյանի հագով։ Բացի այդ՝ ընտրությունները պետք է օր առաջ տեղի ունենան, նոր օրենսգիրք ընդունելու դեպքում դրանք կուշանան։ Այնպես որ, Փաշինյանը 2 ճանապարհն էլ բաց է պահել՝ ընտրություններ հին ԸՕ-ով, չեղարկում՝ նոր ԸՕ-ն ընդունելու պատրվակով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



