«Հրապարակ» թերթը գրում է. «Ըստ մեզ հասած տեղեկությունների, Երեւանի «Դվին» հյուրանոցը, որը միջազգային շուկայի համար ներկայանում է Hayastan Hօtel Resort անվամբ, ՀՀԿ-ական իշխանության լավագույն ավանդույթների ուժով սկսել է քաղաքական ուժերին միջոցառումների համար տարածք կամ դահլիճ չտրամադրել:
Ընդ որում՝ մի քանի շաբաթ առաջ նման դիրքորոշում չեն ունեցել, «Դվինի» դահլիճը վարձակալելու հարցով դիմած ՀԱԿ-ին, օրինակ, չի ասվել, թե քաղաքական միջոցառումների համար տարածք չեն տրամադրում: Թե մի քանի շաբաթում ինչ է փոխվել, արդյոք «Դվինի» սեփականատեր Արտակ Թովմասյա՞նն է որոշել մերժել «կոնկուրենտ» քաղաքական ուժին, որ ինքը միակ քաղաքական էլեմենտը լինի «Դվինի» տարածքում, թե՞ նրան ՀՀ իշխանությունից ցուցումներ կամ ընդդիմության այլ թեւերից հորդորներ են եղել` դժվար է կռահել:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



