Հնդկաստանի վարչապետը կայցելի Ուկրաինա

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին կայցելի Ուկրաինա, տեղեկացրել է Հնդկաստանի ԱԳՆ-ն։

Գերատեսչությունում նշել են, որ վարչապետի ուղեւորության մանրամասների մասին կտեղեկացնեն ավելի ուշ, օրվա ընթացքում։

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Մոդին, ամենայն հավանականությամբ, այս ամիս կայցելի Կիեւ։