Հնդկաստանի արեւմտյան Գուջարաթ նահանգում հեղեղումների հետեւանքով զոհերի թիվը հասել է 26-ի։
Times of India News թերթի տվյալներով՝ շաբաթվա սկզբից տարածաշրջանում տեղացել է միջին տարեկան տեղումների 100 տոկոսը։ Որոշ շրջաններում տեղումների մակարդակը կազմել է 445 միլիմետր։ Ամենից շատ տուժել է Վադոդարա քաղաքը։ Գուջարաթում գետերի մակարդակի բարձրացման պատճառով անվտանգ տեղեր է տարհանվել 17,8 հազար մարդ։ Հնդկաստանի օդերեւութաբանական վարչությունը հայտարարել է տագնապի ամենաբարձր՝ կարմիր մակարդակ անձրեւների գոտում եւ նախազգուշացրել է հեղեղումների գոտու ավելացման մասին 24 գետերի հունից դուրս գալու, 120 ամբարտակների փլուզման պատճառով։
Հնդկաստանի կառավարությունը Գուջարաթ է ուղարկել զինծառայողների վեց գումարտակ ՝ բնակչությանն օգնելու նպատակով։ Փրկարար գործողություններում ներգրավված են ռազմական ավիացիան եւ ափային պահպանության ստորաբաժանումները։