Շանհայի համագործակցության կազմակերպությանը Բելառուսի միանալու գործընթացը կավարտվի 2024 թվականին: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Հնդկաստանի արտգործնախարար Վինայ Մոհան Կվատրանի հայտարարությունը:
Նա հավելել է, որ ՇՀԿ պետությունների ղեկավարները պաշտոնապես ձևակերպել են կազմակերպությանը միանալու Բելառուսի պարտավորությունների մասին հուշագիրը:
2001 թվականին հիմնադրված Շանհայի համագործակցության կազմակերպության մեջ ներկայումս ընդգրկված են Հնդկաստանը, Իրանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Չինաստանը, Ռուսաստանը, Պակիստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը: