ՀՀ իշխանությունը խնդիր չի դրել ԵԱՏՄ-ի կամ ՌԴ-...

ԵԱՏՄ հետ մեր առևտրաշրջանառությունն աճել է ու շարունակում է աճել։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Համաշխարհային հայկական գագաթնաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այդտեղ զարմանալի ոչինչ չկա, քանի որ մենք ԵԱՏՄ անդամ ենք։ ՄԵր գործարար համայնքի համար ավելի մատչելի է ԵԱՏՄ շուկան, քան մյուս շուկաները»,– ընդգծեց նա։

ՀՀ վարչապետը նշեց, որ ՀՀ իշխանությունները խնդիր չեն դրել ԵԱՏՄ հետ մեր առևտրաշրջանառության ծավալները նվազեցնել, այլ խնդիր են դնում ինչպես ԵԱՏՄ, այնպես էլ մյուս շուկաներում մեր առևտրաշրջանառության ծավալներն ավելացնել։ «Մենք խնդիր չենք դրել Ռուսաստանի հետ մեր առեւտրային կապերը նվազեցնենք կամ խզենք»,- ընդգծեց նա: