Դեկտեմբերի 24-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպան Խալիլ Շիրղոլամիին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպանին առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ վերջինս իր նպաստը կբերի ՀՀ-ԻԻՀ հարաբերությունների առավել ամրապնդմանն ու խորացմանը:
Հավատարմագրերի պատճենի հանձնման արարողությանը հաջորդած քննարկման ընթացքում կողմերն ընդգծել են Հայաստանի և Իրանի միջև առկա երկխոսության ռազմավարական բնույթը, ձևավորված փոխվստահության մթնոլորտը, ինչպես նաև երկուստեք պատրտաստակամությունը շարունակել բազմաոլորտ համագործակցությունը՝ հատկապես ենթակառուցվածքային ծրագրերի շրջանակում։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ։



