Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը կքննարկեն մի շարք կարևոր հարցեր, որոնց մեջ կլինեն նաև մտահոգություն առաջացնող հակամարտությունները։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի՝ միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը։
Նրա խոսքով՝ առաջնորդները կքննարկեն, թե ինչպես կարող են մեծ տերությունները կառուցել իրենց հարաբերությունները և նպաստել աշխարհում իրավիճակի բարելավմանը։
Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ Պուտինի, Թրամփի և Սի Ծինփինի եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունվելիք ամփոփիչ հայտարարության տեքստի շուրջ աշխատանքը բավական ինտենսիվ է ընթանում։
Ներկայումս հստակեցվում են հայտարարության առանձին դրույթները։



