Սամվել Կարապետյանը հենց Սահմանադրության պատճա...

Յուրաքանչյուր երրորդ քաղաքացին տեղյակ չէ Սահմանադրության շուրջ ընթացող գործընթացների մանրամասներին, ուստի առաջնահերթ խնդիրը հանրությանը կատարվողի մասին իրազեկելն է։ Այս մասին նոյեմբերի 18-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

Նրա խոսքով՝ պետության ողջ հիմքն արտացոլված է Անկախության հռչակագրում՝ իր քաղաքական ու պատմական ուղերձներով։ Կարապետյանի գնահատմամբ՝ հենց այդ փաստաթղթում են ամրագրված Հայաստանի ապագային, հայ ժողովրդի արժեհամակարգին ու իղձերին վերաբերող տասնյակ կարևոր ուղղությունները։

Պատգամավորի պնդմամբ՝ Սահմանադրության մեջ հստակ նշված է, որ տվյալ դրույթը փոփոխման ենթակա չէ։ «Այդ դեպքում ինչպե՞ս կարելի է այն փոխել։

Ինքնիշխանությունը կորցնելու ավելի վատ տարբերակ, քան արտաքին հրահանգով Սահմանադրության անփոփոխելի հոդվածները փոխելը, պարզապես գոյություն չունի։ Մենք մերժում ենք այս օրակարգը»,— ընդգծել է Կարապետյանը։