Հ-26, /Մ-4/-Ենոքավան-Կարմիրգյուղ (գյուղատեղի)- /Հ-58/ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 19-ին՝ ժամը 15.00-ից մինչև 18։00, նշված ճանապարհին նախատեսված է կատարել պայթեցման աշխատանքներ:
Այս մասին հայտնել են Ճանապարհային դեպարտամենտից:



