TRIPP նախագծի իրականացման գործնական փուլ ենք...

«Մեծ հաշվով նորություն չունեմ։ Միակ նորությունն այն է, որ ինչ որ նախկինում խոսվել է, ասվել է, քննարկվել է, այդ ուղղություններով առաջ ենք շարժվում և պետք է իրականացնենք քայլ-քայլ այն, ինչի մասին նախորդիվ ես խոսել եմ, մասնավորապես, Բիշքեկյան հանդիպումից հետո։ Նախագծի իրագործման գործնական փուլ ենք մտնում, և այդ գործնական փուլի կարևոր հանգրվանից է լինելու, մասնավորապես՝ հարավային հատվածում սահմանային այնքան տարածքի երկարության սահմանազատումը և սահմանագծումը, որոնք անհրաժեշտ են կոմունիկացիաների՝ տրանսպորտային կոմունիկացիաների, խողովակաշար, երկաթուղի, ճանապարհ կառուցելու համար»,- խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ ՔՊ-ական պատգամավորը հետաքրքրվել էր Նիկոլ Փաշինյանի վերջին այցելությունների եւ Դուբլինում կայացած Իլհամ Ալիեւի հետ հանդիպման մասին։ Մանրամասները՝ տեսանյութում