Հայտնի է դարձել Մագադանի շրջանում Մի-8 ուղղաթիռի կործանման նախնական պատճառը, հայտնում է Интерфакс-ը։
Բարդ եղանակային պայմաններում շարժիչի խափանումը կարող էր բանվորներ տեղափոխող ուղղաթիռի վթարի պատճառ դառնալ, հայտնել են արտակարգ իրավիճակների ծառայությունները:
Մի-8-ի կործանումը տեղի է ունեցել Կվարցևայա բլրի շրջանում՝ Էվենսկից 75 կմ հեռավորության վրա։ Ներկայումս կործանման վայր է ուղարկվել «Կոլիմա» ավիացիայի երկու ուղղաթիռ:
Վթարի փաստով քրեական գործ է հարուցվել։ Հետաքննությունը դիտարկում է ինքնաթիռի կործանման պատճառների մի քանի վարկած՝ եղանակային գործոններ, օդաչուի կողմից արված սխալ և տեխնիկական անսարքություն։



