Հայկական «Ադամյան» ապրանքանիշի հեռուստացույցների առաջին խմբաքանակն արդեն պատրաստ է, այն հաշված օրերի ընթացքում կներկայանա սպառողներին: Արմավիրի մարզի Մերձավան համայնքում գտնվող գործարանի բացումը թեև տեղի էր ունեցել 2018թ. դեկտեմբերին, սակայն հեռուստացույցների արտադրությունը սկսվել է մայիսին` կառավարության կողմից ներմուծման մաքսային արտոնության տրամադրումից հետո:
«Ինթերնեշնլ մանուֆաքչրինգ գրուպ» ՓԲԸ տնօրեն Ռամի Ջուդիի փոխանցմամաբ` գործարանում այժմ օրական հավաքում են մոտ 100-150 հատ հեռուստացույց, որոնք շուտով կարելի է գտնել Հայաստանի ողջ տարածքում գործող խոշոր մասնագիտացված խանութ սրահներում:
Մերձավանի համայնքապետ Լևոն Գրիգորյանը` ի պատասխան Politik.am-ի հարցին, թե ինչ արդյունավետություն կունենա գործարանի շահարկումը համայնքի համար, պատասխանեց, որ այս ծարագիրը արդեն իսկ արդյունավետ է:
Ըստ Լևոն Գրիգորյանի` համայնքի բնակիչները կհամալրեն գործարանի աշխատակիցների շարքերը. «Բնակիչներից թվով 70-ին արդեն ցուացակագրել եմ այնտեղ աշխատելու համար, տնօրինությունն էլ նրանցից համապատասխան մասնագետներ կընտրի:
Այժմ հեռուստացույցների նոր խմբաքանակի արտադրության համար անհրաժեշտ սարքավորումներ ներկրելու հարցով են զբաղված»,- ասաց համայնքապետը:
Ընկերությունը պատրաստվում է նաև արտահանել հայկական կենցաղային տեխնիկա` այդ հարցում ակնկալելով նաև ՀՀ կառավարության աջակցությունը: