«Ազգային ճակատ»-ը անդրադարձել է Թուրքիայի՝ Հայաստանի կողմից Պաղեստինի պետությանը ճանաչման վերաբերյալ արձագանքին՝ նշելով, որ Հայաստանը այդ քայլին է գնացել Թուրքիայի դրդմամբ․
Քիչ առաջ Թուրքիայի ԱԳՆ տարածած պաշտոնական հաղորդագրությունը հաստատում է ավելի վաղ հայկական մամուլում շրջանառվող այն վարկածը, որ Հայաստանը Պաղեստինի անկախությունը ճանաչել է Թուրքիայի դրդումով։
«Մենք ողջունում ենք Պաղեստին պետությունը ճանաչելու Հայաստանի որոշումը՝ հետևելով այնպիսի երկրների, ինչպիսիք են Իսպանիան, Իռլանդիան, Նորվեգիան և Սլովենիան։
Ինչպես մենք միշտ ընդգծել ենք, Պաղեստինի ճանաչումը միջազգային իրավունքի, արդարության և խղճի պահանջն է։
Թուրքիան կշարունակի ջանքերը, որպեսզի ավելի շատ երկրներ ճանաչեն Պաղեստինը»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ»»։