Ձեր ՔՊ անդամը կոռուպցիայի մեջ է մեղադրվում այ...

«Քանիցս խոսվեց կրթական հաստատությունների մասին։ Ես նաև երեկ նկատեցի, որ հարցուպատասխանի ընթացքում կրթության նախարարը գիտե՞ք ինչ կարևոր հանգամանք ընդգծեց․․․ Եվ նկատեցի, որ ՔՊ պատգամավորներից մեկն այնքան հստակ իր համաձայնությունն էր արտահայտում այդ ելույթին։ Ասաց, որ դպրոցներում քաղաքական որևէ աֆիլիացում նույնիսկ պետք է չլինի, քաղաքական որևէ առնչություն ունեցող մարդ պետք է չլինի։

Ինձ մոտ ուղղակի հարցը հետևյալն էր․ այդ դիրքորոշումը վերաբերում է 2026 թվականի օգոստոսի 2-ից սկսա՞ծ, թե՞ դրան նախորդող ժամանակահատվածին։ Որովհետև ես տեսնում եմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության շարքերում նստած տիկին Ռուզաննա Երեմյանին, ով, դպրոցի տնօրեն լինելով, ամբողջ հանրապետությունը գիտեր թե՛ իր աֆիլիացումը, թե՛ իր քաղաքական հայացքները, թե՛ նույնիսկ քարոզչական գործունեությանը մասնակից լինելը»,- այս մասին ԱԺ հարցուպատասխանի ժամանակ, դիմելով Նիկոլ Փաշինյանին, ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։