Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում սեպտեմբերի 17/18-ին «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ սեպտեմբերի 17-ին ժամը 07:00-ից մինչև սեպտեմբերի 18-ի ժամը 07:00-ն կդադարեցվի ք.Սեվան, Գագարին, Ծաղկունք (Գեղարք. Մարզ), Վարսեր, Ջրառատ գյուղերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:



