Սահմանադրական դատարանի դատավորների աշխատավարձերի հավելավճարների հատկացման նպատակով հատկացվել է 38 մլն 930 հազար դրամ (շուրջ 107 հազար դոլար): Միջոցներ տրամադրելու մասին համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության սեպտեմբերի 17-ի նիստում։
Մասնավորապես, ավելի վերջերս ՍԴ դատավորի պաշտոնում աշխատանքային ստաժի համար սահմանվել էին հետևյալ չափերով հավելավճարներ․ աշխատանքի երկրորդ տարում՝ 20%-ի չափով, երրորդ տարում՝ 35%-ի չափով, իսկ չորրորդ տարվանից սկսած՝ յուրաքանչյուր հաջորդ տարվա համար նախորդ տարվա նախատեսված հավելավճարից 10%-ով ավելի։
Միջոցները հատկացվել են Կառավարության պահուստային ֆոնդից։



