ՀՅԴ-ի դեմ հաչող շները և ՀՅԴ քարավանը. Թևանյան

ՀՅԴ-ի դեմ հաչող շները և ՀՅԴ քարավանը
---------------

Կարելի է սիրել կամ ատել ՀՅԴ-ին։

Կարելի է ընդունել կամ չընդունել ՀՅԴ գաղափարախոսությունը։

Կարելի է փառաբանել Սարդարապատի հերոսամարտը և քննադատել Սևրի դաշնագրին միանալը։

Կարելի է հիանալ Առաջին Հանրապետության ղեկավարների անձնազոհությամբ և մատնանշել նրանց կատարած սխալները։

Այս ամենը կարելի է անել, բայց անողը պետք է արժանիքներ և գիտելիքներ ունենա․ անարժանը և անգրագետը չեն կարող դա անել։

Այնպես որ, ՀՅԴ-ի դեմ ինչքան ուզում են թող հաչեն, միևնույն է, Դաշնակցության քարավանը կգնա։

Անդրանիկ Թևանյան,
«Երևան-Կենտրոն» ՔԿՀ
17.09.2026թ.