Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդով հաստատված...

Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդով հաստատված դեպքերի թիվը հասել 75-ի։ Այս մասին հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։

Կենտրոնը նաև ութ կետից բաղկացած ուղեցույց է հրապարակել, թե ինչպես խուսափել Արևմտյան Նեղոսի տենդից․

  • Սահմանափակել մթնշաղին մինչև լուսաբաց դրսում անցկացրած ժամանակը, երբ մոծակներն ակտիվանում են։
  • Ձեռք չտալ սատկած թռչուններին։
  • Կրել երկարաթև հագուստ։
  • Հեռացնել տան շրջակայքում առկա ջրականգերը` մոծակների բազմացումը կանխելու համար։
  • Օգտագործել պատուհանի և դռների համար նախատեսված հակամիջատային ցանց։
  • Օգտագործել միջատավանիչ միջոցներ։
  • Խուսափել երկար խոտերից, խոնավ տարածքներից, թփերից և խոտածածկ ափերից։
  • Կրել մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ, պաշտպանիչ հագուստ` հիվանդ կենդանիների հետ շփման, սպանդի կամ մսեղիքի մշակման ընթացքում։