Հայաստանն ու Ադրբեջանը պետք է շարունակեն ջանք...

Իրանի արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու վերաբերյալ համաձայնությանը։  Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Նասեր Քանանին հայտարարել է, որ Իրանը հարգում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների  նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները: 

«Մենք հարգում ենք Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների նիստի պայմանավորվածությունները: Հարավային Կովկասում կայուն խաղաղության ու կայունության հաստատման համար անհրաժեշտ է շարունակել սահմանային խնդիրները լուծելու երկու երկրների ջանքերը՝ հենվելով խաղաղ մեթոդների վրա և երկու երկրների կողմից միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի շրջանակներում»,- ասել է Քանանին: