Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Իրանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պատրաստակամությունը լարվածությունը մեղմացնելու և տարաձայնությունները լուծելու հարցում:
Ինչպես փոխանցում է «Թանսիմ» գործակալությունը, այս մասին իրանցի նախարարը հայտարարել է Բաքու և Երևան այցելեուց հետո՝ նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը «ինտենսիվ բանակցություններ են վարում երկկողմ կապերի և վերջին լարվածությունների հարցով»:
«Իրանը միշտ պնդել է, որ բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի: Ողջունում ենք կողմերի ղեկավարների՝ փոխադարձ և արժանապատիվ համաձայնությունների հասնելու պատրատակամությունը: Մեծ հնարավորություններ կան տարածաշրջանային համագործակցության համար»,- ասել է իրանցի պաշտոնյան:



