Հարյուրավոր մարդիկ բողոքներ են ներկայացրել ոս...

Հարյուրավոր մարդիկ բողոքներ են ներկայացրել ոստիկանություն Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի կնոջ՝ Սառայի հնարավոր հանցավոր գործողությունների մասին այն բանից հետո, երբ 12-րդ հեռուստաալիքի «Ուվդա» հետաքննական հաղորդումը հայտնել էր, որ նա փորձել է վախեցնել իր ամուսնու քրեական դատավարության վկային, իսկ ցուցարարները հետապնդել են գլխավոր դատախազին և գլխավոր դատախազի տեղակալին, հայտնում է Times of Israel-ը։

Վկայի հետապնդումը և նրա ցուցմունքը հերքելու փորձը քրեական հանցագործություններ են, որոնք պատժվում են համապատասխանաբար երեք և յոթ տարվա ազատազրկմամբ: Ըստ Uvda-ի զեկույցի՝ Սառա Նաթանյահուն իր ամուսնու քարտուղար Հանի Բլեյվայսին հանձնարարել է խնդրել «Լիկուդ» կուսակցության ակտիվիստներին հրապարակել Իսրայելի վարչապետի դեմ քրեական գործերից մեկի առանցքային վկա Հադաս Քլայնի վրա հարձակումները և ցույց անցկացնել նրա  տան մոտ՝ նախքան դատարանում նրա ցուցմունք տալը  կամ այն ​​ժամանակ, երբ նա ցուցմունք է տալիս՝  վերջինիս վախեցնելու նպատակով:

Զեկույցին կցված են եղել  WhatsApp-ի հաղորդագրությունները, որոնք Uvda-ն ստացել է Բլեյվայսի բջջային հեռախոսից, որը մահացել է 2023 թվականին։ Սառա Նաթանյահուն նաև նմանատիպ բողոքի ցույցեր և հետապնդման այլ ձևեր կիրառելու ցուցումներ է տվել այն ժամանակվա գլխավոր դատախազ Ավիխայ Մանդելբլիթի և պետական ​​դատախազի տեղակալ Լիաթ Բեն Արիի նկատմամբ, պնդում է Uvda-ն: