Հարկային էլեկտրոնային կառավարման համակարգերը...

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ իրականացվում է տվյալների մշակման կենտրոնների փուլային վերազինում։

ՊԵԿ-ից հայտնում են, որ վերազինման աշխատանքներով պայմանավորված՝ 2023 թվականի հունվարի 3-ից 5-ը,  հասանելի չեն լինի ՊԵԿ հարկային էլեկտրոնային կառավարման համակարգերը, բացառությամբ՝ հսկիչ դրամարկղային մեքենաների համակարգի։