Հարիսը ընտրողների աջակցության մակարդակով 1 տո...

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Քամալա Հարիսը ընտրապայքարում ընտրողների աջակցության հարցում մրցակցից առաջ է անցել 1 տոկոսային կետով։ Այս մասին վկայում են The Wall Street Journal թերթի անցկացրած նոր հարցման արդյունքները։

Այդ տվյալներով՝ Հարիսի օգտին պատրաստ է քվեարկել հարցման ենթարկված ամերիկացիների 48 տոկոսը, Թրամփի օգտին՝ 47։

Հարցում անցկացվել է օգոստոսի 24-28-ին, մասնակցել է 1,5 հազար ամերիկացի։ Վրիպանքը կազմել է 2,5 տոկոսային կետ։