ԱՄՆ փոխնախագահ եւ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Քամալա Հարիսը հայտնել է, որ ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը իրեն անմիջապես հասկացրել է, որ կաջակցի իր թեկնածությանը, երբ տեղեկացրել է նախագահական ընտրապայքարից դուրս գալու մասին։
«Նա հստակ հասկացրել է, որ կաջակցի ինձ»,- ասել է Հարիսը CNN հեռուստաընկերության հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե աջակցել է արդյոք Բայդենն իրեն անմիջապես, երբ տեղեկացրել է ընտրապայքարից դուրս գալու մասին։ Հարցազրույցը, որը Հարիսը տվել է ընտրապայքարի իր զուգընկեր Թիմ Ուոլցի հետ միասին, ձայնագրվել է հինգշաբթի Սավաննայում (Ջորջիայի նահանգ)։
Նախագահական ընտրություններն ԱՄՆ-ում տեղի են ունենալու նոյեմբերի 5-ին։ Ենթադրվում էր, որ Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնելու է ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը, բայց Թրամփի հետ (որը Հանրապետական կուսակցության թեկնածուն է) հունիսյան բանակռիվներում ունեցած ձախողումից հետո նա որոշում է կայացրել դուրս գալ ընտրապայքարից եւ աջակցել է Հարիսի առաջադրմանը, որին Դեմոկրատական կուսակցության Չիկագոյում տեղի ունեցած համագումարում պաշտոնապես հաստատել են որպես ԱՄՆ նախագահի թեկնածու։