ՀԱՊԿ-ի հետ փոխգործակցությունից հրաժարումը հակ...

Ինչ վերաբերում է Հայաստանի մասնակցությանը ՀԱՊԿ ընդհանուր աշխատանքին, ապա այժմ Երեւանում գերակշռում է նման փոխգործակցությունից հրաժարման միտումը։ Այդ դիրքորոշումը, ինչպես մեզ է թվում, հակասում է Հայաստանի ժողովրդի շահերին, էապես թուլացնում է ազգային անվտանգությունը, «ՌԻԱ Նովոստի»-ի հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։

«Վերջին հաշվով, ՀԱՊԿ եւ Ռուսաստանի այլընտրանքներ՝ որպես հանրապետության կայունության երաշխիքների, գոյություն չունեն։ Այս փուլում ՀԱՊԿ-ում լիարժեք համագործակցության դռները Հայաստանի վերադարձի համար բաց են, իսկ փոխադարձ պարտավորությունները կազմակերպության շրջանակում մնում են անփոփոխ։ Ակնկալում ենք, որ հայ գործընկերները, հաղթահարելով կասկածները, նորից կցուցադրեն աշխատանքի հետաքրքրվածություն՝ հօգուտ բարեկամական հայ ժողովրդի ռազմավարական շահերի»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։