«Հանրային» հեռուստաընկերությունը ամանորյա զար...

ՀՀ քաղաքացիների հարկերի հաշվին ֆինանսավորվող «Հանրային» հեռուստաընկերությունը ամանորյա զարդարանքներ ու տոնածառեր է գնել՝ 1.420.000 դրամի գումարով։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ սա պարզ է պաշտոնական բաց աղբյուրներում հրապարակված տվյալներից։

Դեկտեմբերի 15-ին 1.420.000 դրամը փոխանցվել է Արտակ Հովհաննիսյան անհատ ձեռնարկատիրոջը։ Այս ԱՁ-ից ձեռք են բերվել՝

2 հատ 90 սմ ձյունով տոնածառ,

6 հատ 1.8 մ տոնածառ,

4 հատ 1.5 մ տոնածառ,

10 հատ 2.1 մ տոնածառ,

8 հատ 2.4 մ տոնածառ,

20 հատ լույս, լարեր։

Հետաքրքրական է, որ «Հանրային» հեռուստաընկերությունը պետբյուջեի միջոցները հաճախ օգտագործում է տարատեսակ ապրանքներ ձեռք բերելու համար՝ այդ թվում հագուստ, կոշկեղեն, զարդեր և այլն։