Հանրային հեռուստաընկերության լրատվականը շրջան...

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հանրային հեռուստաընկերության լրատվականը հունիսի 3-ի գլխավոր թողարկմանը չի անդրադարձել  երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տավուշցիների հետ հանդիպմանը, «Պատիվ ունեմ» դաշինքի համակիրների հետ հանդիպմանը երրորդ  նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարություններին, «Ընտրությունների վերահսկման կոմիտե»-ի կողմից համացանցի մշտադիտարկման արդյունքում հայտնաբերված խախտումներին: Իսկ Արթուր Վանեցյանի հետ Պետրոս Ղազարյանի հարցազրույցում ակնհայտ էին մի շարք մանիպուլյացիաներ, մասնավորապես, ԱԳՆ նախարարի և փոխնախարարների հրաժարականների մասին խոսելիս, մեկնաբանն ասաց, որ փոխնախարարների հրաժարականների տեղեկությունը հերքվել  է, սակայն մինչ այս պահը այդ տեղեկության վերաբերյալ չկա որևէ պաշտոնական հերքում:

Պետրոս Ղազարյանը հանրության շրջանում ամեննաքննարկվող հարցերին անդրադառնալու  փոխարեն հղում էր անում անցյալին, փորձում էր ճնշել հյուրին ընդհատող հարցերով, որոնցում ակնհայտ էր լրագրողի կողմնակալ վերաբերմունքը»: