Հակառակորդի կրակոցից զինվոր է զոհվել

Հունիսի 1-ին՝ ժամը 07:30-ի սահմանում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ  հարավարևելյան (Մարտունի) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, 2000թ. ծնված Սիփան Սերժիկի Մելքոնյանը, տեղեկացնում են ՊԲ լրատվական ծառայությունից։

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: